Nissens

Nissens

Nissens ընկերությունն իր տարիների աշխատանքի ընթացքում ներդրել է զգալի միջոցներ շարժիչի հովացման և ավտոմոբիլային կլիմատիկ համակարգերի հետազոտման և ստեղծման համար: Տեխնոլոգիական մշակումների և արտադրության 95-ամյա փորձը թույլ է տալիս բավարարել հաճախորդների պահանջները բարձրորակ ավտոպահեստամասերի լայն տեսականիով, ինչպես նաև սովորեցնել նրանց տվյալ սարքավորումների տեխնիկական ասպեկտները:

Շուկայում որպես տաքացման համակարգի բաղադրիչների առաջատար արտադրող`  Nissens ընկերությունն առաջարկում է արտադրանքի կոմպլեքս տեսականի, որն ընդգրկում է ավտոմեքենաների մոդելների մինչև 97 %: Ներառյալ պահեստամասերի բոլոր հնարավոր տարբերակները` ամենավաճառվողից մինչև էկզոտիկ տարբերակներ եվրոպական, ասիական և ամերիկյան մոդելների համար: 

Nissens-ը հանդիսանում է իդեալական ընտրություն որակի, արտադրանքի տեսականու և մասնագետների որակավորման տեսանկյունից:

Կլիմատիկ սարքավորումներ

Կոնդենսոր

Սառնագենտի վիճակի փոփոխման համար ծառայող ջերմափոխանակիչ

Կոնդենսորը տեղակայված է ետին բամպերի ետևում և միացված է այլ ջերմափոխանակիչներին` ռադիատորին կամ ինտերկուլերին:

Կոնդենսորի դերը կայանում է նրանում, որպեսզի սառնագենտը գազային վիճակից փոխակերպվի հեղուկի: Վիճակի այսպիսի փոփոխությունը կոչվում է կոնդենսացիա, որի դեպքում սառնագենտի ջերմությունը փոխանցվում է շրջակա միջավայրին:

Կոմպրեսոր

Կոմպրեսորը հանդիսանում է օդորակման համակարգի սիրտը

Սառնագենտը սեղմվում է կոմպրեսորի կողմից և շրջանառվում է համակարգում բարձր և ցածր ճնշումների ստեղծման նպատակով:

Կոմպրեսորը հանդիսանում է օդորակման համակարգի արդյունավետության առանցքային մասնիկը: Օդորակման ցիկլի ընթացքում կոմպրեսորը նպաստում է սառնագենտի ձևի փոփոխմանը` գազայինից հեղուկի, սառնագենտի անցմանը համակարգի տարբեր բաղադրիչներով, ինչպես նաև անցմանը բարձր և ցածր ճնշումներով:

Սրահի օդափոխիչ

Ներմղում է օդային հոսքը, ապահովում է շրջանառությունն ու օդի բաշխումը սրահի ներսում, ինչն անհրաժեշտ է օդորակման համակարգի գործառնության համար:

Սրահի օդափոխիչն ապահովում է անհրաժեշտ ծավալի մթնոլորտային օդի ներմղում և նրա անցումը ջերմափոխանակիչներից մեկով`համապատասխանաբար  ջեռուցման ռադիատորով կամ գոլորշեցուցիչով: Սրահ է ներթափանցում և տարածվում ավտոմեքենայից դուրս օդի ջերմաստիճանի համեմատ ավելի տաք  կամ սառը օդ: Որպես կանոն սրահի օդափոխիչը տեղակայված է ջեռուցման, օդափոխման և օդորակման մոդուլում, որը գտնվում է ավտոմեքենայի սրահի և շարժիչի խցիկի արանքում:

Սրահի օդափոխման համակարգը հանդիսանում է բավականին փխրուն էլեկտրական սարքավորում, առկա պլաստամսե էլեմենտների պատճառով, ինչպես նաև այն զգայում է ավտոմեքենայի էլեկտրական համակարգերի խափանման հանդեպ:

Զտիչ-չորացուցիչ/Մարտկոց-չորացուցիչ

Իրականացնում է կոնտուրի պաշտպանման գործառույթ

Զտիչ-չորացուցիչը զտող տարր է, որը տեղադրված է կոնտուրի բարձր ճնշման հատվածում` կոնդենսորի և ընդլայնող փականի մեջտեղում: Զտիչ-չորացուցիչի դերը խառնուրդների, մասնիկների և խոնավության կլանումն է:Բացի այդ սա սառնագենտի և յուղի պահպանման վայր է:

Մարտկոց-չորացուցիչը նմանատիպ սարք է, սակայն կիրառվում է այն ավտոմեքենաներում, որոնցում ընդլայնող սարքը հանդիսանում է ընդլայնող խողովակը: Տեղակայված է ցածր ճնշման տարածքում և բացի նմանատիպ գործառույթներից` զտում և յուղի/սառնագետնի պահոց, ունի լրացուցիչ խնդիր` պաշտպանում է կոմպրեսորը հեղուկ վիճակում սառնագենտի ներթափանցումից:

Գոլորշեցուցիչ

Օդի սառեցման համար նախատեսված ջերմափոխանակիչ

Օդորակման համակարգի ցածր ճնշման հատվածում ընդլայնող փականի և կոմպրեսորի մեջտեղում է տեղակայված ջերմափոխանակիչը:Սովորաբար տեղադրված է ջեռուցման, օդափոխման և օդորակման մոդուլում, որը գտնվում է ավտոմեքենայի սրահի շարժիչի հատվածի միջնամասում:

 Գոլորշեցուցիչի մակերեսին ներմղվող մթնոլորտային օդը նպաստում է գոլորշեցուցիչի ներսում սառնագենտի գոլորշիացմանը, հեղուկ վիճակից անցմանը գազի: Գոլորշեցուցիչի մակերեսից անցնող օդը սառում է և տեղափոխվում ավտոմեքենայի սրահ:

Գոլորշեցուցիչը կատարում է ևս մեկ ոչ պակաս կարևոր գործառույթ` սրահ մտնող օդի չորացում, ինչը շատ կարևոր է ավտոմեքենայում ապակիների խոնավեցումը կանխելու համար: