Skip to main content

NRF

NRF

Ավելի քան 100 տարիների ընթացքում NRF ընկերությունը համարվում է հովացման համակարգերի և ավտոմոբիլային պահեստամասերի առաջատար արտադրող և մատակարար։ NRF ընկերությունը մատակարարում է ավտոմեքենաների շարժիչի հովացման և օդի հովացման համակարգերի պահեստամասերի ավելի քան 10 000 անուն ապրանք։ Վերջերս ընկերությունը ներկայացրեց նաև տվիչներ։ Մեր խոշոր արտադրամասերում մենք հոգ ենք տանում այն մասին, որպեսզի դուք մշտապես ստանաք բարձրորակ ապրանքատեսականի։

Ստրատեգիապես ճիշտ դասավորված պահեստների և սպասարկման կետերի շնորհիվ ավտոպահեստամասերի համաշխարհային շուկայում  մենք հանդիսանում ենք գլոբալ խաղացող։ Ամեն օր NRF-ի արտադրանքը մատակարարվում է ավելի քան 80 երկրներում գտնվող մեր հաճախորդներին։

Արտադրություն և հետազոտություն

NRF-ն ունի 8 գործարան ողջ աշխարհում, նրանցից 3-ը գտնվում են Եվրոպայում, իսկ 5-ը Ասիայում։ Եվրոպայում ընկերությունն ունի հետազոտման սեփական բաժին։