INA
INA ընկերությունը հիմնադրվել է Գերմանիայում 1946թ և այսօր Luk և Fag ընկերությունների հետ միասին Schaeffler Group-ի կազմում է: Ընկերությունը մասնագիտացել է առանցքակալների, փականների շարժակների հիդրավլիկ և մեխանիկական էլեմենտների արտադրության վրա և հանդիսանում է համաշխարհային ավտոարտադրողների համար պահեստամասերի մատակարար: Հանդիսանում է Mercedes-Benz, Peugeot, Audi/VW, ինչպես նաև Renault, Opel և մի շարք այլ կոնցեռների պաշտոնական մատակարար: Ունի աշխարհում ամենպահանջկոտը համարվող Toyota կորպորացիայի սերտիֆիկատ:
Փականների հիդրավլիկ և մեխանիկական շարժակների ոլորտում INA-ն հանդիսանում է համաշխարհային առաջատար արտադրող: Իր ողջ պատմության ընթացքում INA-ն գրանցել է ավելի քան 6 300 պատենտ: Ապրանքների ստեղծման և արտադրման ժամանակ INA-ն օգտագործում է ամենաժամանակակից նյութերն ու տեխնոլոգիաները, ինչի շնորհիվ INA-ի առանցքակալներն ու այլ ապրանքներն առանձնանում են բարձր որակով և ապահովությամբ: Մինչ շուկայում հայտնվելը` INA-ի ողջ արտադրանքը մանրակրկիտ թեստավորվում է: Ընկերության արտադրական սարքավորումները տեղակայված են աշխարհի ինդուստրիալ պետություններում տեղակայված ավելի քան 35 գործարաններում:
INA ապրանքների շրջանում կարելի է գտնել հրիչներ, առանցքակալներ, շարժափոկեր, գեներատորների շարժանվակներ, գլանիկներ, հիդրոհրիչներ և այլն: Ավտոսիրողները նշում են բացարձակապես բոլոր ապրանքների բարձր որակը:
LuK
LuK ընկերությունն ավտոմոբիլային կցորդիչների համաշխարհային առաջատար արտադրողներից է: Այն հիմնադրվել է 1965 թ. Բյուլլետեն (Շվարցվալդ) քաղաքում: Հիմնադիրը INA Schaeffler խումբն է: Երկրորդային շուկայում վաճառքով զբաղվում է LuK – LuK-Aftermarket Service oHG (մինչև 2002 թ – AS Autoteile-Service GmbH & Co) 100% դուստր ընկերությունը: Այն ներառում է 50 երկրներում տեղակայված 180 ստորաբաժանում: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը` աշխարհում ավտոմեքենաների 25% ունեն իրենց կոմպլեկտացիայում գերմանական Luk ընկերության կցորդիչներ: Ընկերության տեսականին ներառում է ոչ պակաս 225 հազար արտիկուլ:
LuK-ը մատակարար է CNH, Fiat, Daimler AG, Ranault, Nissan, Volvo, Rover, Jaguar, BMW, Ford, PSA ընկերությունների համար, ինչպես նաև արտադրում է պահեստամասեր ներքին շուկայի համար: Ընկերությունն արտոնագրել է մոտ 1000 նորարարություններ և խիստ կարգավորում է արտադրությունը: LuK կցորդիչները լավագույնն են համաշխարհային շուկայում: Տեսականին ներառում է կցորդման զամբյուղներ և հավաքածուներ, հաջորդող սկավառակներ, առանցքակալեր, կցորդման ճոպաններ, թափանիվներ, պոմպեր, ղեկի հիդրոուժեղացուցիչներ, բեռնախցիկի, ղեկի կառավարման և շարժիչի հարվածամեղմիչներ: Ընկերության բոլոր գործարաններն աշխատում են միասնական տեխնոլոգիայով` օգտագործելով բոլոր արտադրամասերի համար միասնական LuK ինժեներային տվյալների բազան: Աշխատակազմի 10% զբաղված է բացառապես նոր տեխնոլոգիաների նախագծմամբ և ստեղծմամբ:
FAG (FAG Kugelfischer Georg Schafer AG, Schweinfurt, Germany) ընկերությունը հիմնադրվել է 1883թ. Գերմանիայում հատուկ հղկող մեքենայի համար բարձր ճշգրտություն ունեցող գնդերի առանցքակալների արտադրությամբ զբաղվող Ֆրեդերիկ Ֆիշերի կողմից: Ֆրեդերիկ ֆիշերի մահից հետո ընկերությունը գնեց գնդերի արտադրությամբ զբաղվող մեկ այլ արտադրող` Գեորգ Շաֆերը, այդ ժամանակ էլ ստեղծվեց ընկերության անվանումը:
FAG-ն առանցքակալների բացառիկ մատակարարն է բազմաթիվ ավտոմեքենաների համար` այդ թվում VW, Mitsubishi, Nissan, MWM և նույնիսկ Maybah: Այժմ առանցքակալների արտադրությունն իրականացվում է 63 արտադրամասերում աշխարհի տարբեր մասերում: Ընկերության շահույթը մեկ աշխատանքային տարվա համար կազմում է 2,2 մլրդ եվրո:
FAG կատալոգներում կարելի է գտնել հետևյալը` բոլոր տեսակի առանցքակալներ, կոնկրետ մոդելի ավտոմեքենաների համար առանցքակալների պատրաստի կոմլեկտներ, ոչ ստանդարտ առանցքակալներ: