VERNET
Թերմոստատների արտադրությամբ զբաղվող VERNET ընկերության պատմությունը սկսվել է 1927 թ․ երբ ամերիկացի գործարար էդգար Ֆրանկը Փարիզում հիմնադրեց CALORSTAT ընկերությունը, որպեսզի բարելավեր ավտոմեքենայի հովացման համակարգի թերմոստատների արտադրությունը։ 1962թ․ CALORSTAT ընկերությունը եվրոպական ավտոմեքենաների համար թերմոստատների հիմնական մատակարարը, ստացավ VERNET անունը։ Արտադրական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը թույլ է տալիս տարեկան թողարկել 13 մլն․ ավելի թերմոստատներ, որոնք արտահանվում են աշխարհի 150 երկրներ։
Ֆրանսիական VERNET ընկերությունը հանդիսանում է թերմոստատների և թերմոտվիչների արտադրման եվրոպական առաջատար։ Ընկերության կողմից արտադրվող թերմոստատներն ու թերմոտվիչները նախատեսված են ինչպես թեթև մարդատար, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաների համար։ Որակի և արժեքի համադրությունը դարձնում են VERNET ապրանքանիշի արտադրանքը մրցունակ և շահավետ ձեռքբերման համար։
VERNET ապրանքանիշի տվիչներն ու թերմոստատները ներկայացված են լայն տեսկանիով և ունեն բարձր որակ։ Ֆրանսիայում գտնվող պահեստում մշտապես առկա է 1 մլն․ անուն ապրանքատեսականի։ Ընկերության կողմից առաջարկվող պահեստամասերն ապահով են և ունեն շահագործման երկար ժամկետներ։ Ապրանքատեսականու 60% մատակարարվում է հետևյալ ավտոմոբիլների գործարաններ՝ AUDI, BMW, CITROEN, FORD, MAZDA, MITSUBISHI, NISSAN, OPEL, PEUGEOT, RENAULT և այլն։
