Ավտոտեխսպասարկման կայանների սեփականատերերի համար
Համագործակցության պայմաններ
Համագործակցության համար անհրաժեշտ պայմաններն են՝
  • «Բինամ» ՓԲԸ-ից Bosch ավտոպահեստամասերի կանոնավոր գնում: Տարեկան գնման մինիմալ ծավալը 3000 Եվրո առանց ԱԱՀ։

  • Robert Bosch ՓԲԸ-ի ներկայացուցիչ հանդիսացող ուսումնական կենտրոններում Bosch Մոդուլ ուսուցման արդիական ծրագրերին համապատասխան տեխնիկական սպասարկման կայանի աշխատակիցների որակավորման բարձրացում։

  • ESI-[tronic] ծրագրային ապահովման աբոնեմենտի տարեկան բաժանորդագրություն «Բինամ» ՓԲԸ-ի միջոցով։

  • Bosch -ի պահանջներին համապատասխան սարքավորումների մինիմալ կոմպլեկտի և հատուկ գործիքների առկայություն և շահագործում։

  • Առևտրային նշանի և Bosch պայմանական նշանների օգտագործման կանոնների պահպանություն։

  • Մասնակցություն Robert Bosch ՓԲԸ-ի և «Բինամ» ՓԲԸ-ի կողմից անցկացվող ակցիաներին։
Ներարկման համակարգի ախտորոշման և նորոգման գծով Bosch գործընկեր դառնալու համար անհրաժեշտ է՝
  • Ստորագրել «մտադրության նամակ» «Բինամ» ՓԲԸ-ի հետ:

  • Bosch-ի պահանջներին համապատասխան զինել տեխնիկական սպասարկման կայանը համապատասխան սարքավորումներով։

  • Հաջողությամբ ավարտել ուսումնական ծրագիրը։

  • «Մտադրության նամակ»-ում կատարել Bosch ավտոպահեստամասերի առաջին գնումը «Բինամ» ՓԲԸ-ից:

  • Տեխնիկական սպասարկման կայանի ընդունարանում ներկայացնել Bosch ավտոպահեստամասերը:

  • Ստորագրել «Բինամ» ՓԲԸ-ի հետ համագործակցության համաձայնագիր:

  • «Բինամ» ՓԲԸ-ից ստանալ Bosch գործընկերոջ վկայական:

  • «Բինամ» ՓԲԸ-ից ստանալ և կառույցի առաջնամասում տեղադրել Bosch գործընկերոջ տեխնիկական սպասարկման կայանի ստենդ: