Bosch գերմանական արտադրության ավտոտեխսպասարկման կայանի սարքավորումների ամբողջական շարքը

«Բինամ» ՓԲ ընկերությունն ուրախ է ներկայացնել BOSCH գերմանական արտադրության ավտոտեխսպասարկման կայանի սարքավորումների ամբողջական շարք` 

  • արգելակման համակարգը ստուգելու ստենդեր,
  • ավտոմեքենայի ընթացային մասի (կախաններ),
  • անիվների երկրաչափության կարգավորման ստենդեր, ինչպես անլար, այնպես էլ 3D,
  • անվադողա-մոնտաժային և հաշվեկշռային ստենդեր ամենապարզունակից մինչև լայն հնարավորություններ ունեցող ամենահստակը,
  • ամբարձիչներ մինչև 3,5տ., լյուքսոմետրով լուսարձակների լույսի ստուգման և կարգավորման ստենդեր: 

Բոլոր սարքավորումներին տրվում է մեկ տարվա երաշխիք՝ գնման օրվանից սկսած: