Skip to main content

GRAF

GRAF

GRAF ընկերությունն արտադրում է ավտոպահեստամասեր, որոնք ներկայացնում է ավտոպահեստամասերի շուկա։ Շուկայում շատ մեծ մրցակցությունը խթանեց նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը ավտոպահեստամասերի արտադրման ոլորտում։ Արտադրության գործընթացի կատարելագործումը, ավտոմատացումը, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը հանգեցրին նրան, որ GRAF ընկերությունը պատասխանում է որակի կարգավորման բոլոր խիստ չափանիշներին։

 
Արդյունավետ աշխատանքի ցուցանիշ է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ GRAF-ը հանդիսանում է ջրի պոմպերի արտադրման առաջատարը Եվրոպայում։  
 
GRAF ընկերությունը վերահսկում է արտադրման ողջ գործընթացը՝ նյութերի ընտրությունից մինչև ապրանքի արտադրություն՝ աշխատանքի ընթացքում ներգրավելով  նորագույն մեքենաներ և ավտոմատացված ռոբոտներ։ GRAF  խմբում ներկայացված այլ ընկերությունների հետ սերտ համագործակցությունը թույլ է տալիս հասնել մասնագիտացման բարձր մակարդակի և մեծացնել արտադրման ճկունությունը։ Ամբողջությամբ ավտոմատացված գործընթացը թույլ է տալիս խուսափել սխալներից և անճշտություններից։

Որակը ընկերության գլխավոր նպատակն ու պահանջն է ընկերոթյան գործունեության ողջ ընթացքում։ Նյութերի ընտրությունը, սարքավորումների ապահովությունը, արտադրման ցանկացած պահի խիստ վերահսկողությունը, ինչպես նաև պատրաստի արտադրանքի որակի խիստ հսկողությունն ապահովում են GRAF ավտոպահեստամասերի անգերազանցելի որակը։ 

2001թ․-ից  GRAF ընկերությունը պատկանում է METELLI կորպորացիային և հանդիսանում է այս կորպորացիայի առաջատար ապրանքանիշը։