YOKOHAMA
Yokohama ապրանքանիշը ներկայացնում է ավտոմեքենաների անվադողերի պրեմիում սեգմենտ։ Այս ճապոնական ապրանքանիշը համարվում է համաշխարհային շուկայում ամենահայտնի և պահանջված ապրանքանիշը անվադողերի արտադրության ոլորտում։ Ընկերության գլխամասը գտնվում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ Ընկերությունն ունի մասնաճյուղեր ավելի քան 100 երկրներում, արտադրական տարածքները գտնվում են Ճապոնիայում և Վիետնամում, Իսրայելում և ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Չինաստանում, Ֆիլիպիններում և Հնդկաստանում, Թայվանում, Ինդոնեզիայում, Մեքսիկայում և Թաիվանում։
Yokohama ապրանքանիշի տեսականին առանձնանում է իր տեսականու բազմազանությամբ։ Ընկերությունն արտադրում է անվադողեր ժամանակակից բոլոր մոդելների ավտոմեքենաների համար՝ թեթև մարդատար, բեռնատար ավտոմեքենաների, ամենագնացներ, միկրոավտոբուսներ և այլն։ Սպառողների մոտ մեծ ճանաչում ունեն Advan, BluEarth, IceGuard, Geolandar սերիայի անվադողերը։
Ընկերությունը հիմնադրվել է 1917թ․ և մինչ այսօր զբաղեցնում է առաջատար դիրքեր անվադողերի արտադրության ոլորտում։ Ընկերությունում ունի ավելի քան 20 000 աշխատակից։
Որպես գործարանային կոմպլեկտավորում անվադողերը տեղադրվում են հետևյալ մակնիշների ավտոմեքենանրի վրա՝ Lexus, Porsche, Mercedes, Mazda, Toyota, Nissan, Mitsubishi և այլն։
Ճապոնական արտադրողն անընդհատ կատարելագործում է իր տեխնոլոգիաները, հումքը, կիրառում է թեստավորման և պատրաստի արտադրանքի գնահատման ժամանակակից մեթոդներ։
Yokohama-ն ունի մեծ փորձ ավտոսպորտում։ Հատուկ մրցավազքերի համար մշակվել են ADVAN հոսքագծի անվադողեր։
Հայաստանում Yokohama անվադողերի միակ պաշտոնական մատակարարը «Բինամ» ընկերությունն է։
