Մեր մասին
«Բինամ» ընկերությունը հանդիսանում է ավտոպահեստամասեր արտադրող առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Ընկերությունը հիմնվել է 2004թ-ին և իր գործունեության ընթացքում ձեռք բերել հաճախորդների վստահությունը, որպես հուսալի մատակարար։
Մեր պահեստներում առկա ապրանքների մեծ տեսականին հնարավորություն է տալիս մաքսիմալ օպերատիվ կատարել մեր հաճախորդների պահանջները:
Հատուկ ուշադրություն է դարձվում մեր պահեստներում Bosch, Febi, Gates, Bilstein, Osram, NGK, Blue Print, Elring, Continental, ATE արտադրողների առավել պահանջված տեսականու առկայության վրա:
2013թ-ից գործում է նաև մեր Bosch ավտոտեխսպասարկման կենտրոնը Արշակունյաց 56/2 հասցեում։ 2022թ․ բացվեց Bosch տեխսպասարկման երկրորդ մասնաճյուղը Garage Masters’ Mall-ում։
Bosch Service-ի բոլոր ավտոտեխսպասարկման ցանցերը պարբերաբար սերտիֆիկացվում են և ձգտում են անընդհատ բարձրացնել որակի ապահովման չափանիշները:
Ընկերությունը 2016-ից հանդիսանում է նաև NEXUS Automotive International SA-ի անդամ, որը նորարարական և կորպորատիվ արժեքների վրա կենտրոնացած «ավտոպահեստամասերի համաշխարհային շուկայի առաջատարների» միություն է։
Մեր ընկերությունն ունի առաքման սեփական ծառայություն:
Մեծածախ գնորդների պատվերների առաքումը Երևանի տարածքում կատարում ենք անվճար:
Մասնաճյուղեր
- Մազմանյան 1, Garage Mall, 091 տաղավար,
- Աճառյան 22-52
- Արմավիրի մարզ, գյ. Փարաքար, Թաիրով - դեմիրճյան թաղամաս 1-ին փ․ 22 տուն