- Federal Mogul ընկերությունը հիմնադրվել է 1899թ․ ԱՄՆ-ում։ Այն ի սկզբանե կոչվել է Muzzy-Lyon Company` նույն թվականին հիմնադիրները ստեղծում են ևս մեկ ընկերություն՝ “Mogul Metal Company”, որը զբաղվում էր առանցքակալների համար հատուկ համաձուլվածքների արտադրությամբ։
- Ընկերության պատմության ընթացքում անընդհատ փոփոխվել է նրա անվանումն ու իրավաբանական կարգավիճակը։ Վերջապես 1965թ․ ընկերությունը վերջնականապես ընդունում է “Federal Mogul” անվանումը։
- Այսօր Federal Mogul Corporation-ն ունի ավելի քան 300 ներկայացուցչություն 6 աշխարհամասերում, 24 երկրներում և ունի 52 000 աշխատակից ամբողջ աշխարհում։
- Federal Mogul-ն արտադրում է ավտոպահեստամասեր ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաների համար։
- 1998թ FM-ը դարձել է General Motors №1 մատակարարը։ 2000թ տարեկան շարժը կազմել է $6 000 000։
- Federal Mogul-ն առաջարկում է մոտ 60 000 անուն ապրանք, 24 ապրանքային հոսքագծերում։ Սա սեփական արտադրանքն է, որը թողարկվում է 150 գործարաններում՝ աշխարհի 25 երկրներում, ինչպես նաև այլ արտադրողների պահեստամասեր, որոնք վաճառվում են Federal Mogul ապրանքային նշանի անվան տակ։
- Federal Mogul ընկերության ապրանքանիշերը բավականին հայտնի են ավտոպահեստամասերի ոլորտում Abex , AE , ANCO , Atlas, Beral , Carter , Champion , DURON , Fel-Pro , Ferodo , FP Diesel , Glyco , Goetze , Moog , National , Necto , Nüral , Payen , Power MAX , Precision , Raimsa , Sealed Power , Speed-Pro , Wagner Brake Products , Wagner Lighting և այլն։
- Մատակարարում կոնվեյերներ՝ Alfa Romeo, Opel, Audi, Citroen, Smart, Mercedes, BMW, Volkswagen, Fiat, Renault, IVECO, Oldsmobile, Jeep, Dodge, Peugeot, Plymouth, Lincoln, Pontiac, Ford, Buick, Cadillac, Mercury, Chrysler, CUMMINS, MACK, International -Navistal, Case, Caterpillar, Fordson, Freightliner։
Արտադրանք՝
- AE – մխոցներ, մխոցային օղակներ, շարժիչի ներդրուկներ, փականներ
- PAYEN – ներդիրներ, ներդիրների հավաքածուներ, խցուկներ, հեղույսներ
- GOETZE – պարկուճներ, ներդիրների հավաքածուներ, մխոցային օղակներ
- NURAL – մխոցներ, պարկուճներ, մխոցային խմբեր
- GLYCO – առանցքակալներ (շարժիչի ներդրուկներ)
- FEL-PRO – ներդրիրներ և խտարարներ ամերիկյան ավտոմեքենաների համար
- SEALED POWER – մխոցներ և շատ այլ մասեր
- CHAMPION-այրման մոմեր
Goetze-ն գերմանական ընկերություն է։ Այս պահին այն պատկանում է Federal Mogul կոնցերնին։ Ընկերությունը մասնագիտացել է մետաղների վերամշակման, պարկուճների և մխոցային օղակների արտադրման ոլորտում։
Champion-ը հայտնի ամերիկյան ընկերություն է, որը հայտնի է այրման մոմերի արտադրությամբ։ Ընկերությունը համագործակցում է մի շարք ավտոկոնցերների հետ՝ Nissan-Renault, VW, Suzuki, Jeep, Fiat, Daewoo և այլն։ Champion այրման մոմերն օգտագործվում են նաև Chrysler, GM, Harley, Subaru, Jaguar կողմից։
Ընկերության շրջանառության աճի հետ մեկտեղ սկսեցին արտադրվել նոր ավտոպահեստամասեր։ Մասնավորապես օդի և յուղի զտիչներ, ապակեմաքրիչներ, բարձրավոլտ լարեր, շիկացման մոմեր։ Բոլոր այս ավտոմասերը ստանում են գովելի մեկնաբանություններ ավտոարտադրողների կողմից։ Ինչպես նշում են մասնագետները՝ Champion ավտոպահեստամասերը երկրորդային շուկայում ավելի մատչելի են, քան օրիգինալ կոմպլեկտացիայի մասերը և միայն աննշան զիջում են նրանց որկապաես։
Առանձնահատկությունները
Federal Mogul հանդիսանում է ամերիկյան ավտոմեքենաների ավտոպահեստամասերի արտադրության առաջատար։ Այն մատակարարում է շարժիչի մասեր, վառելիքի պոմպեր, ջրի պոմպեր, հոդակապեր, խաչկապեր, մեղմիչներ, գնդաձև հենակներ, այրման մասեր և այլն։
